ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

Հայկական ախտանիշ

Հայկական  ախտանիշ
17.06.2016 | 10:41

Լուծարվող ակումբների ախտանիշը համակել է և Ռուսաստանին («Միկային» սպասող տխուր ճակատագրին չանդրադառնանք՝ արդեն իսկ «մոռացած» լինելով «ՈՒլիսին»): Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» ղեկավարությունը որոշում է կայացրել ակումբը լուծարելու մասին: Պատճառը ռոմանսներ «երգող» ֆինանսներն են: Ակումբի լուծարումը չի կարող չառնչվել Հայաստանի ազգային ընտրանու հարձակվող Արթուր Սարգիսովին այն պարզ պատճառով, որովհետև այստեղ է հանդես գալիս մեր մարզիկը: Սակայն այնպես էլ չէ, թե մեր ֆուտբոլիստի համար ստեղծվում է պատային դրություն: Նրա ծառայություններով հետաքրքրված են Կրասնոդարի «Կուբանը», ինչպես նաև մի շարք չինական ակումբներ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1115

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ